Հայ մարզիկների պատվով տարած հաղթանակները ջրացատկի Գրան պրի մրցաշարում
Հայ դայվերներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը փետրվարի 16-ին երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալ նվաճել ջրացատկի Գրան պրի մրցաշարում, որի կազմակերպիչը Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) է:
Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել 10 մետրից սինքրոն ցատկերի մրցաձևում: Զուգացատկի հայկական զույգը 332,76 միավոր է հավաքել, գրում է CBC-ն։
Առաջին տեղում կանադական զույգն է՝ Լորան Գոսսելինի-Պարադիսն ու Իթան Փիթմանը, երրորդում՝ իտալացիներ Ջուլիան և Մայքոլ Վերզոտտոնները
FINA-ի Գրան պրիի առաջին փուլը սկսվել էր փետրվարի 14-ին՝ իսպանական Մադրիդում. դա 8 փուլից միայն մեկն է: Մրցումներն անցկացվում են 5 մայրցամաքում և կավարտվեն նոյեմբերին՝ Ավստրալիայում: Գրան պրիի հաջորդ փուլը կանցնի Գերմանիայի Ռոստոկ քաղաքում փետրվարի 20-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում