Դադիվանքի եկեղեցական համալիրից գողության դեպքը բացահայտվել է. 3 անձ բերման է ենթարկվել:

Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996թ-ին ծնված Ն. Ս.-ին, 1996թ-ին ծնված Գ. Ա.-ին և 1995թ-ին ծնված Ժ. Մ.-ին:

Նրանք Դադիվանքի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավվել է:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: