ՀՀ-ն Armenia միասնական տաղավարով կմասնակցի Լոնդոնի AI & Big data EXPO ցուցահանդեսին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու մարտի 17-18-ը կայանալիք միջոցառմանը:

Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները: