«Գրեմմի» մրցանակակիր System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտին ելույթ կունենա Նոր Զելանդիայի խորհրդարանում՝ ներկայացնելով, թե ի՞նչ ազդեցություն է իր կյանքի վրա թողել Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ կայանալիք միջոցառմանը Թանկյանին է միանալու նաև ավստրալացի ցեղասպանագետ Պանայիոտիս Դայմադիսը, ով պատմելու է, թե ինչպե՞ս են նորզելանդացիներն օգնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից տուժած հայերին, ասորիներին և հույներին: