ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն:

Հաշվի առնելով հասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝

  1. Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան:
  2. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով:
  3. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:
  4. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողո