Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հնագույն Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու պատմությանը․

«Երևանի հնագույն Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին՝ դեռևս կանգուն վիճակում:

5-6-րդ դարերում կառուցված եկեղեցին քանդվեց 1930-ականների սկզբին և տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնի շենքը: Եկեղեցու քանդման ընթացքում հայտնաբերվել էին անտիկ ոճով նախաքրիստոնեական տաճարական կառույցի խոյակներ և հիմնասյուների ու պատերի մնացորդներ»: