Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: ՀՖՖ հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ:

ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը.

Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան, Սեպտեմբերի 5, 17:00
Տուր 2. Հայաստան - Էստոնիա, Սեպտեմբերի 8, 20:00
Տուր 3. Հայաստան - Վրաստան, Հոկտեմբերի 8, 20:00
Տուր 4. Էստոնիա - Հայաստան, Հոկտեմբերի 11, 20:00
Տուր 5. Վրաստան - Հայաստան, Նոյեմբերի 13, 21:00
Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, Նոյեմբերի 16, 21:00