«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան մարտի 16-ի, 23-ի, 30-ի և ապրիլի 2-ի, 6-ի, 13-ի չվերթերը՝ պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի դեպքերի զգալի աճով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա նշել է, որ որոշումը կայացվել է` հաշվի առնելով նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը։

«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների»,– հայտնել է Խաչատրյանը: