Կորոնավիրուսի սպառնալիքի հետ կապված՝ Ադրբեջանի 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորներն այսօր նստաշրջանից առաջ կանցնեն համապատասխան թեստեր։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խորհրդարանի մուտքի մոտ տեղադրված է ջերմային սարքեր, որպեսզի ստուգի բոլորի ջերմությունը, ովքեր մտնում են շենք՝ ներառյալ պատգամավորները:

Նշվում է, որ մարտի 5-ին Սահմանադրական դատարանը հաստատեցլ է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: