Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը, ըստ ոստիկանության հաղորդագրության, երաշխավորվում է։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն ահազանգել էին նրա և ընտանիքի նկատմամբ ոստիկանության գործադրած ապօրինությունների մասին։