Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանն ԱՄՆ-ի համար հետաքրքիր երկիր չի համարվում՝ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։ Վաշինգթոնի համար, մեծ հաշվով, միևնույն է՝ ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, որովհետև դրանք, միևնույն է, չեն կապիտալիզացվելու արտաքին քաղաքականության մեջ։

Վրաստանն այլ է, ու մենք բոլորս տեսանք, թե ինչպե՞ս ամերիկացիները նպաստեցին հարևան երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը՝ հարթակ ստեղծելով իշխանության և ընդդիմության երկխոսության համար»: