Երևանում անցկացվող Գինու օրերը (Yerevan Wine Days) մայիսի փոխարեն կանցկացվեն սեպտեմբերի 4-ին և 5-ին:

Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, հետաձգվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված:

Գինու օրերն ընդգրկելու են Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկն ընկած հատվածը և Թումանյան փողոցը՝ մինչև Փարպեցի խաչմերուկ: Դրանք անցկացվելու են ժամը 17։00-ից մինչև 23։00-ն։