Էրեբունու հողի տակ գտնվող քաղաքը․

Շատերն են եղել Էրեբունի ամրոցում, սակայն քչերին է հայտնի, որ Էրեբունի ամրոցից հարավ-արևելք գտնվող բլրաշարի տարածքում 2009 թվականին գերմանացի հայտնի գիտնական, պրոֆեսոր Յ. Ֆասսբինդերի կողմից իրականացված գեոմագնետոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այստեղ գտնվում է 120 մ երկարությամբ և 60 մ երկարությամբ մեծ և փոքր ուղղանկյունաձև ու քառակուսի կառույցներով մի տարածք։

Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

«Ամենայն հավանականությամբ այս սկանավորված հատվածում է գտնվում Էրեբունու արտաքին բնակավայրը։ 2019 թվականին` Էրեբունու հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի գործունեության շրջանակներում, արդեն լիդար-սկաներով օդից ուսումնասիրվեց այս տարածքը և հողի տակ գտնվող կառույցները կրկին պարզ նշմարվեցին»։