ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է․

«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ո՞ւր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»։

Նրա խոսքով՝ տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։

Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել օնլայն ծառայություններից՝ օնլայ գնումներ, վճարումներ և հնարավորինս դուրս չգալ փողոց։

«Կոչ եմ անում՝ խստագույնս հետևել պարետատան և առողջապահության հրահանգներին»,- ասել է երկրի վարչապետը։