Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սկսել է ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Դրանք իրականացվում են՝ հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերը, թե որոշ տնտեսվարողներ խախտումներ են անում:

Ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը հավելյալ կտեղեկացնի: