Viber-ով խուճապային հաղորդագրություններ են տարածվում․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է․
«Viber-ով խուճապ առաջացնող հաղորդագրություններ են տարածվում։ Ամենայն հավանականությամբ, հեղինակն Ադրբեջանի հատուկ ծառայություններն են կամ «ինքնաբուխ աշխուժակները»։
Համարն ուկրաինական է, սակայն կարող է լինել այլ ցանկացած երկրից, նաև ցանկացած այլ մեսենջերով, Facebook-ում, WhatsApp-ով և այլն․․․ Մի հավատացեք` նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք», - ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում