Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ գործակցության շրջանակում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն դոլարի միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:

Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առևտրի ֆինանսավորման համար:

Այդ միջոցները կնպաստեն ներմուծող և արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների լուծմանը ներկայիս դժվարին պայմաններում և կխթանեն նրանց գործունեության հետագա զարգացմանը: