Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 ծայրահեղ ծանր պացինետ կա, նրանց բոլորին արհեստական շնչառության սարքեր են միացված։

Նախարարը նշել է, որ այդ պացիենտներից 4-ը տարեցներ են, ունեն ուղեկցող հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ։ Վերջինիս հիվանդությունների շրջանակը պարզվում է, հիվանդն ատիպիկ թոքաբորբ է տանում։

Նախարարը հայտնել է, որ այս պահին ՀՀ-ում առանձին մոբիլիզացված 55 սարք կա, դրանցից օգտագործվում են 5-ը։ Սարքերի թիվը կմեծանա Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելուց հետո, այնտեղ կա ևս 20 սարք։

Թորոսյանը նշել է, որ Չինաստանից հատուկ չվերթով մոտ 100 տեսակի սարք է ՀՀ գալու, ևս 50 սարք պատվիրվել է։