«Մեր բախտը այնքանով է բերել, որ մեզ մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չեն եղել, որից հետո սկսել ենք մարզի մուտքերի և ելքերի մոտ աշխատանքներ տանել համավարակի ներթափանցումը թույլ չտալու համար»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նշել է, որ այժմ Գեղարքունիքում կա հսկիչ 7 կետ, որտեղ տարբեր գերատեսչությունների գործընկերներ համատեղ աշխատում են.

«Մեզ մոտ աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է. քանի որ վարակվածության դեպքեր չկան, մեր հիմնական աշխատանքն է վարակի տարածումը թույլ չտալ, և ավելի խստացրել ենք մուտքը մարզ»,- նշել է նա:

Սանոսյանի խոսքով՝ իրենց մարզի բնակչության շրջանում տիրում է որոշակի հանգստություն, և մարդիկ իրենց ավելի ազատ են զգում, ինչը դժվարեցնում է տարվող աշխատանքները.

«Դրա համար համայնքների մուտքերի մոտ ևս սահմանել ենք որոշակի անցակետեր, իսկ համայնքների ներսում կան ոստիկանների շրջիկ խմբեր, որպեսզի թույլ չտանք մարդկանց այդքան հանգիստ լինել»,- ասել է նա: