«Էրեբունի» թանգարանը համալրվել է 24 ժամանակակից աուդիոգիդերով։

Ինչպես նշվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում՝ այդ կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել ի շնորհիվ Արմսվիսբանկի նվիրատվության։ Աուդիոգիդերի պաշտոնական գործարկումը նախատեսված է մայիս ամսին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, գործելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Արմսվիսբանկի ղեկավարությանը` նման աննախադեպ և կարևոր նվիրատվության համար, ինչի շնորհիվ Էրեբունի թանգարանի նորովի ներկայացումն ու հանրահռչակումը կթևակոխեն միանգամայն այլ փուլ»: