ԱՄՆ կառավարությունը իր Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու Covid-19 համավարակի դեմ։

Այդ մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ ֆեյսբուքյան էջում։

Այս միջոցները վերջերս հայտարարված $ 1️.1️ մլն ֆինանսավորման հետ կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

• Պատրաստել լաբորատոր համակարգեր

• Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը

• Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

• Խթանել ռիսկերի հաղորդակցումը

• ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։