«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն 2020թ-ին կանցկացվի հոկտեմբերի 24-30-ը: Այս տարի փառատոնն իր հանդիսատեսին է առաջարկելու նաև օնլայն հարթակում ֆիլմեր դիտելու ձևաչափ։

Ապրիլի 20-ից սկսած՝ հնարավոր կլինի օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով:

Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում «ՌեԱնիմանիա»-ի հյուրերը կիսվում են իրենց բազմամյա փորձով:

Նշենք, որ օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի հոկտեմբերից, նշված է հայտարարության տեքստում։