ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատագավոր Նաիրա Զոհրաբյանը հղիներին աջակցելու կառավարության ծրագիրը «կիսահղի» է որակել:

«Ակնհայտ անհամաչափություն կա: Ուսուցչուհի է հղի, 27 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, իր հարևանը, որի ամուսինը պայմանագրային զինծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, շահառու է, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,- նշել է պատգամավորը: