ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ թոքերի արհեստական օդափոխության սարքերից օգտվում է 5 հոգի, նրանցից մեկը երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի քրոնիկ ծանր հիվանդություն, բայց հույս կա, որ բժիշկները կկարողանան կյանքը փրկել։

Թորոսյանը նշել է, որ վարակի աճի տեմպը գրեթե նույնն է, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը դեռ այնպիսի չէ, որ վարակի թեթև դեպքերին հորդորեն տանը մնալ։

Նախարարը կոչ է արել զգոնությունը չկորցնել տնտեսական գործունեության նոր տեսակների աշխատանքների մեկնարկից հետո և պահպանել ցուցումները։