Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին։ Կառավարությունն ընդունել է պարտադիր զինծառայության 2020 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։

Այն կավարտվի օգոստոսի 30-ին։

Հայտարարվում է արական սեռի ՀՀ այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020թ-ի հուլիսի 31-ը ներառյալ:

Ըստ որոշման՝ նախատեսվում է 2020թ-ի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2020թ-ի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինվորներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները: