Ոստիկանությունը կոչ է անում համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար ըմբռնումով մոտենալ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության համալիր տանող ճանապարհները փակելու որոշմանը և զգուշացնում, որ «կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ը (մինչև ժամը 22:00-ն) փակ են Ծիծեռնակաբերդ տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։