Վճարում չկատարելու դեպքում կդադարեցվի 30,000 դրամից ավելի սպառում ունեցած բնակիչների գազամատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- ասվում է հայտարարության մեջ: