«Հին Երևանի» կառուցապատման ընթացքում խախտումով շինարարություն անելու դեպքով քրեական գործ է հարուցվել
«Հին Երևան» համալիրի կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Երևանի դատախազության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածը ճանաչվել է գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» նախագծի իրականացման նպատակով: Սկսած 2015-ից մինչև 2019-ի դեկտեմբեր 4-ն ընկերության տրվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ․․․ իսկ 2016-2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություններ։
Պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի:
Քանի որ ընկերությունը տույժի ենթարկվելուց հետո 1 տարի շարունակել է շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն։
Արդյոնքում ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածի (ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից վեցհարյուրապատիկի չափով) հատկանիշներով հարուցվել է քրգործ և իրականացվում է նախաքննություն:
«Այսինքն, դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։