Վիվա-ՄՏՍ-ը մի շարք սպասարկման կենտրոններ է վերաբացել Երևանում ու բոլոր մարզերում:

Պարետի վերջին որոշմամբ պայմանավորված՝ ընկերությունը վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոնների աշխատանքը: Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ ապառիկով բջջայինների ձեռքբերման:

Կենտրոնները հագեցած են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

«Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթիից՝ ուրբաթ, ժամը 11:00-15:00-ը, հետևյալ հասցեներում.

Երևան՝ Աբովյան 33/7, Կոմիտասի 58/2, Էրեբունու 18, Մալաթիա 86/1, Բագրատունյաց 14/67, Ազատության 24/4, Մարգարյան 19/3, Գայի պողոտա 10/6, Տիգրան Պետրոսյան 42/2, Խուդյակով 212/3 (խանութ)։ Սյունիք՝ ք. Կապան, Շահումյան 11/38

Արագածոտն՝ ք. Աշտարակ, Նորայր Սիսակյան 41

Արարատ՝ Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1

Արմավիր՝ ք. Արմավիր, Հանրապետության 28

Լոռի՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 75/1

Կոտայք՝ ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առևտրի սրահ)

Շիրակ՝ ք. Գյումրի, Գորկու 50/4

Վայոց Ձոր՝ ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07

Տավուշ՝ ք. Իջևան, Երևանյան 22

Գեղարքունիք՝ ք. Գավառ, Բունիաթյան 2

Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար:

Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի 093298700 համարով կամ` այցելել առցանց խանութ ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ»: