Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ բարեգործական «Չան-Ցուկերբերգի նախաձեռնություն» հիմնադրամը $13,6 մլն է հատկացրել կորոնավիրուսի ուսումնասիրմանը։

Գումարը, մասնավորապես, հատկացվել է UC San Francisco-ի (UCSF), Սթենֆորդի համալսարանի և Chan Zuckerberg Biohub-ի (CZ Biohub) միջև գիտական գործակցությանը։ Համատեղ նախագծի նպատակն է ուսումնասիրել կորոնավիրուսի տարածումն ու այդ վարակի դեմ իմունիտետը Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում։ Այս մասին գրում է Վեդոմոստի-ն՝ CZI-ին հղումով։

Հատկացված միջոցները կուղղվեն 2 հետազոտության։ Առաջինում գիտնականները բնակչությունից կընտրեն 4000 մարդու և տվյալներ կտրամադրեն, որոք անհրաժեշտ են Կալիֆորնիայում համավարակից հետո տնտեսության վերականգնման համար։ Երկրորդ հետազոտությունն ուղղված կլինի բուժանձնակազմին՝ 3500 մարդու մասնակցությամբ նույն տարածքում։ Ուսումնասիրվելու է, թե արդյոք հակամարմինները պաշտպանում են երկրորդ անգամ վարակվելու վտանգից, և որքան ժամանակով։

«Այդ տեղեկատվությունը կարող է վճռական նշանակություն ունենալ աշխարհում բուժաշխատողներին ավելի լավ պաշտպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։