Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Րոպեներ առաջ ՋՕԸ-ի (ջուր օգտագործողների ընկերություն) մի քանի աշխատակիցներ ինձ ասացին, որ արդեն երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Վերջին անգամ աշխատավարձ են ստացել 10 օր առաջ` փետրվար ամսվա համար։ Իսկ արդեն մի քանի շրջանների` կոնկրետ Մասիսի, Էջմիածնի, Արմավիրի և Շենիկի արդեն նախկին աշխատակիցներ էլ ասացին, որ դեկտեմբեր ամսվանից մինչև հիմա վերջնահաշվարկ չի արվել և իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ սա դեռ վիրուսից առաջ, երբ թավշյա պարգևավճարներն անշեղորեն գտնում էին իրենց տերերին։

Հարց է առաջանում` պարգևավճա՞ր, թե՞՝ արդար քրտինքով վաստակած աշխատավարձ։

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»: