ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել է

«Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին: Բա մի ողջ մեխանիզմ էիք մշակել, քացաքացուն ասում եք՝ գրանցվիր, գրանցվում է, հետո ասում եք՝ կներեք, թարմացված չէ համակարգը: Քաղաքացու խնդիրը չէ: Կարգի բերեք ձեր ծրագրերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան օգտվել»:

Նա անդրադարձել է նաև ուսանողներին տրվող աջակցությանը: Ըստ նրա՝ մանիպուլյացիա է ուսանողի առաջադիմությունը հաշվի առնելը: Բարձր ՄՕԳ ունեցողն արդեն օգտվում է անվճար համակարգից:

«Ես ուզում եմ հասկանալ՝ այս ֆորսմաժորային իրավիճակը ուղիղ կապ ունի՞ ուսման առաջադիմության հետ: Ով լավ առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի՞: Սա բացարձակ անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ: Վերանայեք այս համակարգը»,- նշել է պատգամավորը: