Կապի և ինտերնետի համաշխարհային մատակարարներից ՎԵՈՆ ընկերութունը դադարեցրել է բանակցությունները հայկական Ucom-ի հետ, հայտնում են ընկերության ամստերդամյան գրասենյակից։

ՎԵՈՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դադարեցվել են բանակցությունները՝ կապված հայաստանյան իր մասնաճյուղը ներառող հնարավոր գործարքի հետ, որի մասին հայտնմի էր դարձել հունվարի 15-ին:

Ապրիլի 28-ին Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե դրա դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր ՀՀ պետբյուջե: