Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ու նախորդ օրերին երևի՞ շատերդ տեսաք տեսանյութեր, թե ինչ աննախադեպ քանակության ջուր էր հոսում մեր գետերով, ինչպես էին դրանք վարարել հատկապես հյուսիսային Հայաստանում՝ Դեբեդ, Աղստև, Փամբակ և այլն։ Կարծում եմ նույնն էր նաև Սևանի ավազանում։ Տեսաք նաև անձրևների քանակը վերջին 20-30 օրվա ընթացքում։

Իսկ հիմա ուշադրություն․

Ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի նախարարության առաջարկով հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում հայտարարեց սակավաջրություն՝ հաշվի առնելով այդ բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը:

Բա՞, այնպես որ մի հավատեցեք ձեր տեսածին, քանի որ իրենք որոշել էին, որ կձևավորվեն գարնանային վարարումների հոսքի նորմայից ցածր ծավալներ, իսկ օդի միջին ամսական ջերմաստիճանը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին կանխատեսվում է նորմային մոտ, իսկ մթնոլորտային տեղումների քանակը՝ ապրիլին՝ նորմային մոտ, մայիսին և հունիսին՝ նորմայից պակաս։

Այսպիսի բաներ։ Տեսնենք հետագայում ի՞նչ է լինելու, կարո՞ղ է ճիշտ էին կանխատեսել»։