«Եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»․ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին նման մտահոգություն հայտնել է․
«Ինչպես գիտեք, ՔԿՀ-ներում բողոքների, հացադուլների պատճառները հիմնականում ձգձգվող դատական նիստներն են։ Առողջական խնդիրներով դատապարտյալներ կան, իսկ դատավորները նիստերն անհարկի ձգձգում են։ Երբ հավես ունենում են, նիստ են անում, երբ չէ՝ չէ՞։
Հունվարի 8-ին մենք ունեցանք Կարեն Ծաղիկլյանի հետ կապված մահվան դեպք, եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- ընդգծել է պատգամավորը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում