ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված ոչ աշխատանքային օրերի ավարտի մասին։ ՌԴ-ում ոչ աշխատանքային է եղել վերջին 6 շաբաթը։ Այս մասին գրում է BBC-ն։

«Մայիսի 12-ից ամբողջ երկրում գործող ոչ աշխատանքային շրջանն ավարտվում է ամբողջ երկրի և տնտեսության բոլոր ոլորտների համար։ Սակայն չի ավարտվում պայքարը համաճարակի դեմ։ Վտանգը պահպանվում է, նույնիսկ այն տարածքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար բարվոք է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Սահմանափակումների մասին որոշումներն ընդունում են ՌԴ շրջանների ղեկավարները։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ավելի վաղ երկարացրել էր մեկուսացման ռեժիմը մինչև մայիսի վերջ, նույն կերպ են վարվել շրջանների մեծ մասի ղեկավարները։