Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։

Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։

Գրանցման համար բուժաշխատողները պետք է լրացնեն համապատասխան ձևաթուղթը՝ ThankYouHeroes էջում՝ Qatar Airways կայքից։

Առաջարկվում է 2 անվճար տոմս՝ բուժաշխատողի և մեկ ուղեկցողի համար՝ ավիաընկերության թռիչքների ցանկացած ուղղությամբ։ Թռիչքները կարող են կայանալ մինչև 2020թ-ի դեկտեմբերի 10-ը։