ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան հանգստավայրերը կսկսեն աստիճանաբար բացվել զբոսաշրջիկների համար։ Սոչիում հունիս 1-ից կչեղարկեն անցաթղթերը և կսկսեն աշխատել բժշկական արտոնագիր ունեցող սանատորիաները։

Այնուհետև, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը կայունանա, կբացվեն նաև հյուրանոցները։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

«Հանգստացողները պետք է հիշեն, որ բուժման են մեկնում, ոչ թե հանգստի։ Լողափերն ու հասարակական վայրերը փակ կլինեն։

Զբոսաշրջիկները կլինեն միայն առողջարանների տարածքում»,- ասել է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նա հավելել է, որ ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրելու է առողջարանը։