ՀՀ տնտեսությունը 2020թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվի 3.5%-ով։ Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գարնան կանխատեսման մեջ։

Զեկույցում ասվում է, որ 2019թ-ին ՀՀ տնտեսական աճը ավելացել էր 7․6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի զգալի աճով:

«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գլոբալ անորոշությունն ու պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների տատանումներով զուգորդված, անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա արտահանման հաշվին, որտեղ գերակշռում են պղինձը և լեռնահանքային արդյունաբերության մյուս պորդուկտները։ Հնարավոր է նաև անուղղակի ազդեցություն ՌԴ հետ տնտեսական կապերի միջոցով՝ ներառյալ դրամական փոխանցումների հնարավոր անկումը», - ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ սոցիալական զսպման միջոցներն ու շարժի սահմանափակումը կվնասեն ՀՀ զբոսաշրջությանը, որը մեծապես կախված է արտերկրի հայերի այցերից։

Ըստ վերլուծաբանների՝ 2021թ-ին տնտեսական աճը երկրում կվերականգնվի և կկազմի 5.5%։