Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան կառավարությունից։ Կառավարությունն ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը։

Նա հավելել է, որ այդպիսի ընկերությունները կառավարությունից կստանան յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։