Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը։ Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

Պարետի ցուցմամբ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Կոմիտեից խնդրում են ժամանողների հարազատներին անհարմարություններից խուսափելու համար չգնալ օդանավակայան։