Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրավիրում է մասնակցելու «Թանգարանների կյանքը COVID19-ի օրերին» խորագրով վեբինարին։

«Հրավիրում ենք մասնագետներին, մշակութասեր, թանգարանասեր հանրության ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է այն թեզը, թե ինչպես մշակույթը դարձավ տանը մեկուսացած մադկանց սփոփանքը, մասնակցելու ԻԿՕՄ Հայաստանի վեբինարին։

Միացե՛ք և մասնակցե՛ք քննարկմանը․

Մայիսի 20-ին ժամը 19։00-21։00-ը

Հանդիումը կկայանա ZOOM հարթակում։ Նախապես գրանցվողներին կտրամադրվի հղումը»։