«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը գողացել են: Այս մասին իր ֆեյսբուքյան հայտնել է «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը։

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնել արձանները: Թեկուզ թողնել այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կվերադարձնենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք նույնիսկ դրամական պարգև տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,- ասել է Թադևոսյանը: