ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստերը վերաբերող վիրավորական գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։ Այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Գրում է «ՊանԱրմենիան»-ը։

«Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար», - նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։