Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձ է կատարում լայնածավալ զորավարժություններով և պատերազմի սպառնալիքներով հոգեբանորեն ազդել նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակչության վրա՝ իբր ի ցույց դնելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ողջ ռազմական ներուժը։

Կարծում եմ՝ հոգեբանական ազդեցության թիրախները, սակայն, սխալ են ընտրված, որովհետև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ արկածախնդրության գնալու պարագայում չի բացառվում, որ Բաքվի բռնապետը կարող է անկառավարելի ապստամբական պատերազմ ստանալ հենց իր երկրի ներսում՝ ի դեմս շիա հավատացյալների և թալիշական շարժման։

Այս առումով Բաքվի բռնապետական վարչակարգի այն պնդումը, թե հաջորդ պատերազմը նման չի լինելու նախորդին, լիովին ճշմարտացի է, քանզի Բաքվի վրա կարող են շարժվել, պատկերավոր ասած, ոչ թե հայկական դրոշ պարզած զորամիավորումները, այլ շիայական և թալիշական դրոշների տակ միավորված նարդարանյան և լենքորանյան ապստամբները»։