Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչին զուգահեռ՝ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ նորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները։

Նշվում է, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով։

Հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում զորակոչիկն անմիջապես թեստավորման է ուղարկվում։

Ավելի վաղ կառավարության նիստում որոշվել էր, որ ամառային զորակոչը ՀՀ-ում կմեկնարկի մայիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը։