Utair ռուսական ավիափոխադրողը կսկսի ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը։ Այս մասին գրում է incrussia.ru-ն։

Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորների թեստերը տուն կուղարկվեն։

«Արդեն այժմ դեպի Գրոզնի ուղևորվելիս մենք, հանրապետության ներկայացուցիչների հետ, ստուգում ենք վիրուսի առկայությունը․ այդպիսին է կառավարության պահանջը։ Հնարավոր է՝ այս միջոցառումն ընդլայնվի»,- ասել է Դուբինը։