Չնայած, որ Շվեդիան հրաժարվել է խիստ սահմանափակումներից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, երկրին մեծ տնտեսական ճգնաժամ և գործազրկության աճ է սպառնում։ Ըստ Շվեդիայի վիճակագրական վարչության, ապրիլին գործազրկությունը երկրում աճել է 7,9%-ով, ինչը կանխատեսումներից ավելի է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Առանց սեզոնային գործոնները հաշվի առնելու, այս ցուցանիշը կազմում է 8,2%։ Սակայն, ըստ գործակալության վերլուծաբան Յոհաննա Յենսոնի, եթե ապրանքների և ծառայությունների պահանջարկը չվերականգնվի, գործազրկության մակարդակը կարող է հասնել 17%-ի։

Իշխանությունները քնարկում են օրինագիծը, որով գործատուներն ավելի հեշտությամբ կկարողանան ազատվել աշխատակիցներից։ Այդ առաջարկությունն արդեն իսկ քննադատության է արժանացել արհմիությունների և ընդդնիմության կողմից։