ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է․

«Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարին կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն:

Այսօր խնդիր կա, որպեսզի մենք բազմաթիվ հայրենակիցների վերադարձնենք հայրենիք և նրանց մեջ, բնականաբար, կան վարակված քաղաքացիներ։

Այս գործընթացը լինելու է շարունակական: Ուստի մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը. առաջինը հանրային հաղորդակցությունն է, բարձրացնել մեր քաղաքացիների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, երկրորդը՝ վարչական մեթոդն է և մենք պարետատան հետ միասին որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի կանոնները»,- ասել է վարչապետը: