ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Զուտ ՌԱԶՄԱՐՎԵՍՏ

102 տարի առաջ այս օրը Հայաստանի տարածքում, առնվազն երեք-չորս առանձին կետերում շարունակվում էին մարտերը հայկական և թուրքական զորքերի մեջ: Փառք մեր հերոսներին, փառք Հայոց Բանակին:

Սակայն ռազմական պատմության մեջ այսօր 115 տարի առաջ տեղի է ունեցել ևս մեկ և համաշխարհային տեսանկյունից ավելի մեծ ճակատամարտ` Ցուսիմայի ծովամարտը:

Ճապոնիայի և Ռուսական կայսրության մեջ տեղի ունեցած այս մեծ ճակատամարտը բացառիկ է: Բացառիկ է մի քանի ռազմական և քաղաքական հանգամանքներով.

1. Ճապոնիան առաջին անգամ ծովամարտ վարեց աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ:
2. Չնայած ռուսական նավաստիների բացառիկ հերոսություններին, ռուսական նավատորմը դաժան պարտություն կրեց:
3. Մեկ ծովամարտում Ռուսական կայսրությունը միանգամից գրեթե լիովին զրկվեց նավատորմից:
4. Ճապոնական նավատորմը հաղթեց ինչպես ծովակալ Հեյհարիտո Տոգոյի ավելի գրագետ գործողությունների շնորհիվ, այնպես էլ ավելի որակյալ նավատերի ու սպառազինության:
5. Ռուսական մոտավորապես երեք տասնյակ նավերից միայն մոտ մեկ տասնյակն էր նոր տեսակի, ամերիկյան ու բրիտանական արտադրության նավեր:
6. Աշխարհի քաղաքական քարտեզը միանգամից փոխվեց, ազդեցությունները խորքային վերանայվեցին:
7. Չնայած ռուսական նավատորմի գլխովին ջախջախմանը և ՑԶ-երի ընդհանուր պարտությանը, շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի, պատերազմը Ռուսական կայսրության համար ավարտվեց առանց ռազմատուգանքի:
Այսքանը դեռ ամբողջը չէ, Ռազմարվեստի վրա այս պատերազմը մեծ հետք թողեց, առանձին քննարկման թեմա են ցամաքային ճակատամարտերը»: